Ի պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը հրապարակային կերպով անուններ հրապարակեց, որոնք մի քանի ամիս՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ենթարկվել են իշխանության կողմից ճնշումների։
«Ես նշում եմ անձանց անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների ու դուրս են մնացել աշխատանքից։ Ստեփանավանի՝ Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզ դաստիարակ Սերինե Մանուկյան, ում ազատել են աշխատանքից այս լուսանկարի պատճառով՝ պարզաբանելով, ում հետ որ նկարվել ես, թող նա էլ քեզ համար աշխատանք գտնի; Հաջորդը՝ Մանուշակ Լալազարյան։ 38 տարվա բուժքույր Ստեփանավանի պոլիկլինիկայում։ Օլգա Սահակյան՝ բուժքույր Ստեփանավանի պոլիկլինիկայում; Նրանք նույնպես ազատվել են աշխատանիքց իրենց քաղաքական հայացնքերի պատճառով»,-նշում է պատգամավորը։