Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներին
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը և Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը մասնակցում են համապատասխանաբար շախմատի Եվրոպայի 41-րդ ակումբային գավաթին և կանանց 30-րդ ակումբային գավաթին։
Մրցաշարը անցկացվում է հոկտեմբերի 17-ից 23-ը՝ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում։
Հայկ Մարտիրոսյանը հանդես է գալիս Ռումինիայի «SuperChess Romania» թիմի կազմում, իսկ Էլինա Դանիելյանը՝ Լյուքսեմբուրգի «CE Gambit Bonnevoie» թիմի կազմում։
Հայկը 2 հնարավորից ունի 2 միավոր, իսկ Էլինան՝ 3 հնարավորից՝ 3 միավոր։
Մրցաշարին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, ով հանդես է գալիս Չեխիայի «Sigil Fund Pardubice» թիմի կազմում և 3 հնարավորից ունի 1.5 միավոր։