«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջ
Մամուլ

Անդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է ներկայացրել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Նախարարի խոսքով՝ Մկրտչյանը շարունակելու է իր ներդրումն ունենալ ոչ միայն Մանկավարժական համալսարանի, այլև երկրի մյուս բուհերի զարգացման գործում։

Բայց հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը․ ի՞նչ չափանիշներով են ընտրվում կրթական համակարգի առանցքային պաշտոնների պատասխանատուները, և որքանո՞վ են այդ նշանակումների ժամանակ հաշվի առնվում հանրային վստահությունն ու կառավարման ճգնաժամերի նկատմամբ պատասխանատվությունը։

2026 թվականի մարտի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտորի և պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձանց, ինչպես նաև՝ ևս ութ անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։

Ըստ իրավապահների՝ գործով քննվող դրվագներում խոսքը շուրջ 18 միլիոն դրամի ենթադրյալ կաշառքի և ևս շուրջ 12 միլիոն դրամի ենթադրյալ հափշտակության մասին է։ Ընդհանուր առմամբ՝ շուրջ 30 միլիոն դրամ, որը, ըստ մեղադրանքի, չի մուտքագրվել համալսարանի հաշվեկշիռ։

Սրանք փոքր գումարներ չեն պետական բուհի համար։ Դրանք հանրային միջոցներ են, որոնց օգտագործման նկատմամբ հասարակությունն իրավունք ունի պահանջելու առավելագույն թափանցիկություն։

Լիլիթ Մկրտչյանը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր դարձել այն շրջանում, երբ բուհը շարունակում էր գործել նախկին ղեկավարության շուրջ ծագած քրեական սկանդալի հետևանքների պայմաններում։ Ու սա հանուն նրա, որ Մկրտչյանը Ժաննա Անդրեասյանի մտերիմ ընկերուհին է։

Այժմ նա տեղափոխվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավար կազմ։

Բայց հարցը մնում է․ արդյո՞ք պետական համակարգն ունի այնպիսի հստակ չափանիշներ, որոնցով գնահատվում են ճգնաժամային իրավիճակներում պաշտոնավարած ղեկավարների աշխատանքը, կառավարման արդյունքները և հանրային վստահությունը։

Եթե նման չափանիշներ կան, հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչպե՞ս են դրանք կիրառվել այս նշանակման դեպքում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հանրությունն իրավունք ունի ստանալու հստակ պատասխաններ։

Որո՞նք են եղել Լիլիթ Մկրտչյանի՝ կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակման հիմնական չափանիշները։

Ի՞նչ արդյունքներով է գնահատվել նրա աշխատանքը Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։

Արդյո՞ք նշանակման գործընթացում գնահատվել են համալսարանի կառավարման ճգնաժամի հետ կապված ռիսկերը, և ի՞նչ փաստաթղթերով է հիմնավորվել որոշումը։

Կա՞ն արդյոք հրապարակային գնահատման չափանիշներ, որոնց հիման վրա քաղաքացիները կարող են հասկանալ, թե ինչու է ընտրվել հենց այս թեկնածուն։

Ի՞նչ երաշխիքներ կան, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում նշանակումները կատարվում են բացառապես մասնագիտական կարողությունների, արդյունքների և հաշվետվողականության հիման վրա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։