Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները
Հոկտեմբերի 18-ին Տաջիկստանի տարածքում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները։
Դրանք անցկացվում են ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ։ Զորավարժություններին ներգրավված են ներքին գործերի մարմինների, ազգային անվտանգության ծառայությունների, ներքին զորքերի (ազգային գվարդիայի), հատուկ և հակաթմրանյութային ծառայությունների, ինչպես նաև փրկարարական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Մասնակիցներին ողջունել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և Տաջիկստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին ծառայության գեներալ-մայոր Նոզիմ Իբրոխիմզոդան։
Նրանք ընդգծել են ՀԱՊԿ հավաքական ուժերի ստորաբաժանումների պատրաստության միջոցառումների կարևորությունը կազմակերպության անվտանգության միասնական համակարգում՝ ներկայիս ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը։