Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա
Ֆրանսիական իշխանությունները Փարիզի առանձին շրջաններում սահմանել են գիշերային պարետային ժամ։ Սահմանափակումները կգործեն 23:00-ից մինչև 6:00՝ Հանրապետության հրապարակում և Լե Ալի շրջանի հարակից փողոցներում, հայտնում է Libération-ը՝ հղում անելով France 24-ին։
Միջոցը վերաբերում է քաղաքացիների երեք կատեգորիայի՝ չափահասների ուղեկցությամբ չգտնվող անչափահասներին, անհատական պաշտպանիչ միջոցներով անձանց և նրանց, ովքեր ծածկում են դեմքը։
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին երկրի հյուսիսային հատվածում երկօրյա պարետային ժամ սահմանելու մասին։ Երկուշաբթիից սահմանափակումները գործում են Լիլում և հարևան Դուե, Վատտինի և Դենեն քաղաքներում։