Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Ուղիղ 6 տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին, որը նրա համար «անհասկանալի պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։
Ինչու՞ մերժվեց հոկտեմբերի 19-ի աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Ի դեպ,ըստ Պուտինի՝ իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին,որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականներն,իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։
Բազմիցս նշել եմ,որ 2020-ի հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն նշել է ,որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է բացառապես
«5