«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 19-ին նախագահական պալատում ընդունել է երկրի բոլոր 81 նահանգները ներկայացնող համայնքապետերին։ Նրանց հետ հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է տեղական կառավարման հարցերին և քննադատել ընդդիմությանը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշել է, որ վերջին 12 տարում ավելի քան 40 հազար համայնքապետի հետ հանդիպումներ է անցկացրել։
«Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ»,- հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ նախագահական համալիրը պետք է բաց լինի հասարակության բոլոր շերտերի համար։
Էրդողանը նշել է, որ այդ հանդիպումների շնորհիվ հնարավոր է եղել ուշադրություն դարձնել համայնքապետերի աշխատանքային պայմաններին, իրավունքներին, ինչպես նաև պետական կառույցների և քաղաքապետարանների հետ նրանց համագործակցությանը։
Նաև պնդել է, որ շարունակելու է աշխատել հանուն երկրի անկախության, զարգացման և արդարության՝ ծառայելով Թուրքիայի բոլոր 86 միլիոն քաղաքացիներին։