Որ ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ին
Որ ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա: Այս մասին գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով ՍԱՏՄ-ի այն պնդմանը, թե Լատվիայում արգելված պեստիցիդ պարունակող թեյի խմբաքանակը հայկական ծագման չէ:
«Ախպեր, հաստատ քաղաքական ա. եվրոպացիք տեսան ռսների հետ էլի սիլի-բիլի ենք անում, հիմա էլ իրանք սկսեցին»:
Արագ այսպիսի թեզեր շրջանառենք՝ սննդամթերքի անվտանգության համակարգային խնդիրները մղելով 14-րդ պլան: Ինչպես միշտ, ՍԱՏՄ-ն հերքում է…
Որ ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա:
Սկսեմ չինարեն դասավանդել, ես էլ այդ լեզվով ոչ մի բառ չգիտեմ»,- գրել է Պիպոյանը: