Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերը
Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքը, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով թանգարանի ղեկավարության և արհմիության ներկայացուցիչներին։
Ինչպես հաղորդվում է, երկուշաբթի օրը թանգարանի շենքի մոտ հավաքվել են Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի շարժմանը աջակցող ցուցարարներ։ Նրանք փակել են Լուվրի մուտքը։
Հոկտեմբերի 17-ին ամբողջ Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ կյանքի թանկացման և գների բարձրացման։ Դրանք ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախումներով, անկարգություններով, ջարդերով և վանդալիզմի գործողություններով։
Արմատական տրամադրություններով աչքի ընկնող երիտասարդները ջարդուփշուր են արել խանութները, հրկիզել հասարակական տրանսպորտի կանգառներն ու ավտոմեքենաները։ Ջարդարարներին ցրելու համար ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։