Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսին
Հասարակություն

Փոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցում

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երևանի թիվ 17 հատուկ դպրոց:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Դպրոցի շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, մատչելիության ապահովման, սննդի կազմակերպման և տրամադրման, սովորողներին բժշկական օգնության տրամադրման, հաստիքային ապահովվածության, անձնակազմի և սովորողների միջև հարաբերությունների, ինչպես նաև սովորողների իրավունքների և շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը։

ՄԻՊ ներկայացուցիչները ծանոթացել են դասապրոցեսի կազմակերպման գործընթացին, առանձնազրույցներ ունեցել մանկավարժական անձնակազմի հետ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության իրավունքի արդյունավետ իրացմանն առնչվող խնդիրներն ու առկա դժվարությունները։

Հարկ է նշել, որ Դպրոցում ընդհանուր առմամբ ապահովված էին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող սովորողների տեղաշարժի և կրթական գործընթացին մասնակցության համար անհրաժեշտ մատչելիության պայմանները։ Միաժամանակ, այցի ընթացքում արձանագրվել են մատչելիության ապահովման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման հետ կապված առանձին խնդիրներ։

Մասնավորապես՝

արձանագրվել է, որ Դպրոցում առկա է մեկ վերելակ, սակայն դրա խցիկի չափսերը փոքր էին, և այն տեղաշարժման դժվարություններ ունեցող սովորողների համար ամբողջությամբ հարմարեցված չէր, քանի որ խցիկում ազատ պտույտի կամ շրջադարձի հնարավորություն առկա չէր։

Միաժամանակ, հաշվի առնելով Դպրոցի սովորողների թիվը և տեղաշարժման դժվարություններ ունեցող սովորողների առկայությունը՝ մեկ վերելակի առկայությունը բավարար չէ ազատ և անվտանգ տեղաշարժն ապահովելու համար,

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրումն ամբողջությամբ ապահովված չէր, առկա էր բազմամասնագիտական թիմով համալրվելու անհրաժեշտություն։

Բացի այդ, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների ներգրավումն ամբողջությամբ չէր իրականացվում՝ մասնագետների ծանրաբեռնվածությամբ պայմանավորված։

Այցի ընթացքում Դպրոցի տնօրինության հետ, ի թիվս այլնի, քննարկվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, հաշմանդամություն ունեցող երեխաներին անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հաստիքների համալրվածությանը, ինչպես նաև նրանց կրթության իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացմանն առնչվող դժվարությունները։

Այցի ավարտին արձանագրված խնդիրների մի մասը քննարկվել է Դպրոցի տնօրենի և անձնակազմի հետ։

Դպրոցի տնօրինությունը և անձնակազմն այցի ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթն առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է, որ ներառական միջավայրի ձևավորման գործընթացը անհրաժեշտ և կարևորագույն բաղադրիչ է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ լիարժեք ներգրավման տեսանկյունից։

Այս համատեքստում պետությունը պետք է ապահովի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացման համար անհրաժեշտ պայմաններ, համապատասխան աջակցություն և ծառայությունների հասանելիություն: