Ադրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանք
Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն։
Ըստ տվյալների՝ ինը ամսվա ընթացքում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 96,5 հազար դոլար։ Այդ գումարից 95,5 հազար դոլարը բաժին է ընկել սեպտեմբեր ամսին։
Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-սեպտեմբերին կազմել է 37,211 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,2 տոկոսով։
Արտահանման ծավալը կազմել է 23,865 միլիարդ դոլար, իսկ ներմուծմանը՝ 13,346 միլիարդ դոլար։ Տարեկան կտրվածքով արտահանումն աճել է 28,3 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել՝ 20,4 տոկոսով։