Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այն
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել երկրում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին, սակայն նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել այն, հայտնում է Ելիսեյան պալատը՝ հղում անելով France Info-ին։
Ելիսեյան պալատում որոշումը բացատրել են նրանով, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ապահովել իրավակարգի պահպանման ուժերի անընդհատ ղեկավարումը։
Մակրոնը Նունյեսին հանձնարարել է հնարավորինս արագ տեղերում ներդնել գործողությունների նոր մեթոդներ, ինչպես նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխատեսման և տեղեկատվության փոխանցման այն թերությունների վերաբերյալ թափանցիկություն ապահովելու համար, որոնք հանգեցրել են բռնությունների։