Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բարձր է գնահատել «արքայական» ակումբի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մարդկային որակներն ու կամային հատկանիշները՝ անդրադառնալով նաև Իսպանիայում ֆուտբոլիստի շուրջ ձևավորված մթնոլորտին, տեղեկանում ենք armsport.am կայքից։
Ես նրան շատ եմ գնահատում, քանի որ նա միշտ կարողանում է դուրս գալ բարդ իրավիճակներից՝ ժպիտը դեմքին։ Եթե ես լինեի նրա փոխարեն, հավանաբար, այլևս այստեղ չէի լինի․ կձգտեի տեղափոխվել մի երկիր, որտեղ ինձ կհարգեին։
Սակայն «Ռեալին» ունեցած հավատարմության և ակումբի հանդեպ տածած սիրո շնորհիվ նա մնաց։ Վինիսիուսը հավատում է, որ ամեն ինչ կարող է դեպի լավը փոխվել, և պահպանում է այդ ժպիտը։ Չկա ոչինչ և ոչ ոք, որ երբևէ կարողանա խլել այն նրանից»,— պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում շշուկներ կային, որ բրազիլացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։