ՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են ՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծե ծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրա
Քաղաքականություն

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի գլխավորած պատվիրակությանը։

Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Ղրղզստանի պետական օրհներգները, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Հաջորդիվ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի նեղ կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի՛ Սադիր Նուրգոժոյի, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետություն, և ես հուսով եմ ու համոզված եմ, որ այցի արդյունքում մենք նոր էջ կբացենք մեր հարաբերություններում։ Իհարկե, մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը միշտ ավանդաբար եղել է բարձր մակարդակի վրա և շարունակում է մնալ այդպիսին։ Այսօր մեր հանդիպման և զրույցների ընթացքում մենք քննարկում ենք, թե ինչպես ակտիվացնել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները։

Եվ մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում այն տնտեսական գործընթացներին, որոնք տեղի են ունենում Ղրղզստանում։ Այն նախագծերը, որոնք իրականացնում եք, կարծես միտված են նոր առևտրային ուղիների ստեղծման ընդհանուր նպատակին: Կարծում եմ, որ մեր նախագծերն, ընդհանուր առմամբ, կարող են ինտեգրվել, քանի որ TRIPP նախագծի իրականացման և տարածաշրջանային զարգացումների արդյունքում, կարծում եմ, մոտ ապագայում մեր տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքները կբացվեն։

Ձեզ մոտ նույնպես տրանսպորտի ոլորտում շատ հետաքրքիր ու կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, և կարծում եմ, որ, հատկապես այս համատեքստում, մենք պետք է քննարկենք, թե ինչպես հետագայում զարգացնենք մեր համագործակցությունը։

Կրկին ողջունում եմ Ձեզ, բարի գալուստ Հայաստանի Հանրապետություն»:

Իր հերթին Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը նշել է․ «Շնորհակալություն, հարգելի՛ Նիկոլ Վովայի։

Նախևառաջ թույլ տվեք անկեղծ շնորհակալություն հայտնել ղրղզական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով այցելելու հրավերի համար։ Սրտանց շնորհավորում եմ հայկական կողմին՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում Առաջնորդների գագաթնաժողովի հաջող անցկացման առիթով։ Միջոցառումն անցավ կազմակերպչական բարձր մակարդակով և ապահովեց միջազգային լայն ներկայացվածություն։

Վերջին տարիներին Ձեր ղեկավարությամբ Հայաստանը զգալի արդյունքների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման և կարևոր բարեփոխումների իրականացման գործում։ Ուրախալի է տեսնել Հայաստանի տնտեսության կայուն աճը։

Հատկապես կցանկանայի նշել Հարավային Կովկասում բարեկամության և բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանն ուղղված Ձեր ջանքերը։ Համոզված եմ, որ խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության բարձրացման հիմնական պայմաններն են։ Ղրղզստանին և Հայաստանին միավորում են ոչ միայն բարեկամական հարաբերությունները, այլև մեր ժողովուրդների պատմամշակութային ժառանգության նկատմամբ փոխադարձ հարգանքը։

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը ներշնչված է մարդասիրական գաղափարներով և հաստատում է բարության ու փոխըմբռնման արժեքները։ Այս իդեալները համահունչ են ղրղզ ժողովրդի հոգևոր ավանդույթներին։ Վստահ եմ, որ հարուստ մշակութային ժառանգությունն ամուր հիմք է մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման համար։

Ցանկանում եմ ընդգծել, որ Ղրղզստանի Հանրապետությունը կարևորում է ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը։ Այս գործում կարևոր դեր ունի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որը մենք մտադիր ենք խորացնել։ Ինձ համար առանձնահատուկ պատիվ է պատմության մեջ առաջին անգամ՝ որպես Ղրղզստանի նախագահ, պաշտոնական այցով լինել Հայաստանում։

Վստահ եմ, որ այս այցը կարևոր քայլ կդառնա մեր երկրների միջև անմիջական կապերի ամրապնդման ուղղությամբ։ Գործնական համագործակցության զարգացման զգալի ներուժ կա առևտրի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Բանակցությունների կարևոր արդյունքներից մեկը կլինի փաստաթղթերի լայն փաթեթի ստորագրումը, որն ընդգրկում է քաղաքացիների տեղաշարժի և գտնվելու, կենսաթոշակային ապահովության, կրթության, գիտության, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև համագործակցության մի շարք այլ ոլորտներ։

Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա առարկայական քննարկել արդիական հարցերը և նախանշել կոնկրետ քայլեր։ Համոզված եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր թափ կհաղորդեն Ղրղզստան–Հայաստան հարաբերություններին և կամրապնդեն մեր ժողովուրդների բարեկամությունը»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, հաղորդուղիների ապաշրջափակմանը և կապակցվածության խթանմանը միտված քայլերի շուրջ։