Ալեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրա
Մամուլ

Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարությունն, ինչպես հայտնի է, ԱԺ ընտրություններից հետո էլ ավելի մեծ թափ է հաղորդել մասնավոր սեփականության դեմ պայքարին, ունեցվածքի խլմանը, որ տարակերպ դրսևորումներ է ստացել, այդ թվում՝ ամբողջական հիմնարկություններ, ձեռնարկություններ, տնտեսվարող կազմակերպություններ կապարակնքելը:

Իսկ նախօրեին արդեն կառավարությունը կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ «ՀՀ Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնեմասերի նկատմամբ ՀՀ-ի սեփականությունը գրանցելու մասին», այսինքն՝ այն «գերակա շահ» ճանաչելու մասին:

Փաշինյանն իրեն բնորոշ ոճով ու ոգով կրկին սկսեց ճառել «թալանածը վերադարձնելու», «քյաբաբ առ քյաբաբ հետ բերելու» մասին: Բայց ի՞նչ «թալանի» ու, առավել ևս, այն վերադարձնելու մասին կարող է այստեղ խոսք լինել ընդհանրապես:

Եթե խոսենք կոնկրետ «Հայաստանի էլեկտրացանցերի» մասին, ապա փաստերն ու իրողություններն այնքան հանրահայտ են, որ նույնիսկ անհարմար է դրանց մասին ևս մեկ անգամ հիշեցնել: Այդուհանդերձ՝ ի՞նչ է եղել. Սամվել Կարապետյանը եկել, համաձայնել է ստանձնել ծանր վիճակում գտնվող ընկերության կառավարումը, այն ոտքի է կանգնեցրել, ապահովել է երկրի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքի կենսունակությունն ու բնականոն կենսագործունեությունը: Դա թալա՞ն է: Ներդրումներ անելը թալա՞ն է: Ո՞վ է ումից ինչ թալանել:

Իսկ այն, ինչ անում է ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամենամեղմ բառերով էլ բնորոշելու դեպքում սեփականության խլում է, հափշտակում, մեծ հաշվով՝ կամայականություն և ապօրինություն, որքան էլ նրանք փորձում են ինչ-ուր փաթեթավորում հաղորդել իրենց անիրավ քայլերին՝ դրանք քարոզչական առումով որակելով «թալանի վերադարձ»: Ու խոսքը միայն ՀԷՑ-ին չի վերաբերում: Նույնը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններին, այլ բիզնեսներին: Այդ ամենը քաղաքական դրդապատճառներով պարզապես ապօրինաբար խլվում է:

Ու այստեղ մոտենում ենք այս հոռի երևույթի մեկ այլ ծանր, ահավոր շերտին, որի մասին քիչ է խոսվում, բայց այն ոչ պակաս էական է: Փաշինյանն ինքն էլ հրաշալի տեղյակ է, որ իր գործողությունները կապ չունեն «թալան վերադարձնելու» հետ: Բայց այս ամեն ինչի մեջ ամենասուր կետերից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն շարունակում են հասարակության, հանրային ընկալման մեջ շատ վտանգավոր մանիպուլ յատիվ տարրեր ներարկել: Այն է՝ եթե մարդը հարուստ է, հաջողակ է, եթե գործարար է, եթե կարողանում է մեկը երկուս դարձնել, ուրեմն՝ վե՛րջ, թալանչի է: Նեգատիվ վերաբերմունք ու թշնամանք է սերմանվում երկրում ունևոր մարդկանց դեմ: Դա արվում է պետական իշխանության լծակներով ու պետական քաղաքականության մակարդակով:

Առանց այն էլ մեր հասարակության մեջ, հատկապես չկայացած անձանց շրջանում կա թշնամանք, նախանձ և չուզողություն՝ հաջողակ, գրագետ, կարողունակ մարդկանց նկատմամբ: Փաշինյանը, դա լավ իմանալով, այդ կրակի վրա յուղ է լցնում, խոշոր սեփականատերերին, կարողունակ մարդկանց դարձնում որոշակի շերտի վառ ատելության ու չարության թիրախ: Յուրօրինակ հոգեբանական տեռոր է իրականացնում:

Բայց դա երկսայրի մահակ է: Եթե կան փաշինյանական իշխանության այդ դրսևորումներից ոգևորվողներ, նրանց մնում է միայն ցավակցել: Որովհետև վերջնահաշվում նույն մահակն իրենց գլխին է իջնելու և շատ ավելի ցավոտ: Իսկ հաջորդ փուլում ու մյուս ծայրով մահակն արդեն հարվածելու է երկրի տնտեսության ծակծկված գրպանին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում