Արոնյանը խաղաց ոչ-ոքի
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր տեղի ունեցած 3-րդ տուրում հայ շախմատիստը կրկին ոչ-ոքի է խաղացել:
Հիշեցնենք, որ Norway Chess 2016 շախմատային գերմրցաշարին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:
Նա չինացի Չաո Լիի հետ պարտիայում կողմերը 40-րդ քայլում համաձայնվել են ոչ-ոքի արդյունքին:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի եւ Նորվեգիան ներկայացնող Նիլս Գրանդելիուսի հետ:
3 տուրից հետո հայ շախմատիստն իր ակտիվում ունի 1,5 միավոր: