Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում:
Ալբանիայում շարունակվող առաջնության մրցումային հերթական օրը մինչև 23 տարեկանների ու 75 կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը (Վեդի) պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 145 կգ ու 148 կգ:
Հրումում նա գլխավերևում պահեց 175 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 323 կգ արդյունքով՝ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր: