Լուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Վաշինգտոնից կախված լինելու պատճառով։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը կարող է դադարեցնել ճնշումը Կիևի նկատմամբ, սակայն այդ դեպքում Ուկրաինան կարող է զրկվել հետախուզական տվյալներից և սպառազինությունից։
«Դասը հետևյալն է․ երբեք կախվածության մեջ մի՛ հայտնվեք, հատկապես՝ խոշոր տերություններից։ Բարեկամություն արեք նրանց հետ։ Արեք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի նրանք պահպանեն բարեկամական հարաբերությունները ձեզ հետ»,- ասել է Լուկաշենկոն։