Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Այս մասին տեղեկատվություն է տարածում կառավարության լրատվական ծառայությունը և գրում, որ Երևանում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը, զրույցը վերաբերել է երկու երկրների միջև առկա հարաբերություններին.
«Նշվել է դրական համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է երկխոսության և դիվանագիտական ջանքերի բացառիկ կարևորությունը դեէսկալացիայի և երկարատև խաղաղության ապահովման համար»։