Դմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունը
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Նրա խոսքով՝ առաջիկայում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր նախաձեռնություններ են սպասվում։
Դմիտրիևը նաև նշել է, որ ԱՄՆ-ն ուղիներ է փնտրում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու համար։ Բացի այդ, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունն արդեն որոշել է այն ռուսական ընկերություններին, որոնք դիզելային վառելիք կմատակարարեն։
Նա հավելել է, որ մշտական կապի մեջ է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։