Աշխարհահռչակ շանսոնյեն Հայաստանում է (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 21-ին, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ժամանել է Երեւան։ Օդանավակայանում 91-ամյա երգչին դիմավորել են «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչները։Այս մասին հայտնում է news.am-ը:
Ազնավուրը Հայաստան է եկել՝ ներկա լինելու Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը։
Հանրահայտ շանսոնյեի հետ Հայաստան է ժամանել նաեւ ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։
Նշենք, որ «Ավրորա» մրցանակի նպատակն է մարդկանց ուշադրությունը սեւեռել աշխարհում կատարվող հրեշավոր արարքների վրա եւ պարգեւատրել նրանց, ովքեր որեւէ դեր են խաղացել մարդկանց օգնելու հարցում:
Մրցանակի հավակնորդներն են Մարգարեթ Բարանքիթսը, որը «Մեյսոն Շալոմ» որբանոցի հիմնադիրն է, Սյեդա Ղուլամ Ֆաթիման, որը Պակիստանում հիմնել է կազմակերպություն, որի նպատակն է օգնել աղքատ ընտանիքներին՝ ազատվելու պարտքերից, հոգեւորական Բերնարդ Քինվին է, որը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մահացու հետապնդումից փրկել է հարյուրավոր կանանց եւ երեխաների:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում