Պուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է զորքերի միավորված խմբավորման օժանդակ կառավարման կետ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Ռուսաստանի զինված ուժերն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Դոբրոպոլյե քաղաքը։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Գերասիմովի խոսքով՝ ռուսական զորքերը լիակատար վերահսկողություն են հաստատել քաղաքի նկատմամբ։ Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծման գործընթացը հաջողությամբ է ընթանում։ Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ Ուկրաինայի տարածքում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնա։
Պուտինի խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 10 տոկոսից մի փոքր ավելին և Զապորոժիեի մարզի տարածքի 16 տոկոսը դեռևս ռուսական ուժերի վերահսկողության տակ չեն։ Նա նաև նշել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունն ամբողջությամբ վերահսկվում է ռուս զինվորականների կողմից։