Անթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)
Թուրքիայում, մասնավորապես՝ հանգստավայրային Անթալիայիում և Ստամբուլում հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել։
Անթալիայի իշխանությունների տվյալներով՝ տարածաշրջանում նման տեղումներ ավելի քան 80 տարի չեն եղել։
Թուրքական ԶԼՄ–ները տեսանյութ են տարածել, որում Անթալիայի հեղեղված հյուրանոցներից մեկում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմում հնչող՝ My heart will go on երգից հատված է նվագում։