ԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար
ԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար։
2026 թվականի հոկտեմբերի 15-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սնանկության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Մարինե Ռազմիկի Մխիթարյանի թեկնածությունը՝ Սնանկության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Մարինե Ռազմիկի Մխիթարյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից: