Ռուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի հարձակման հետևանքով Խարկովում տուժածների թիվը հասել է 19-ի։
Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նա հստակեցրել է, որ զոհերի թիվը երեքից նվազել է երկուսի, քանի որ տուժածներից մեկին հաջողվել է վերակենդանացնել։
Վոլինի մարզային վարչակազմի ղեկավար Ռոման Ռոմանյուկի հաղորդմամբ՝ Մանևիչիում գտնվող «Ագրոֆրուկտ ԼՏԴ» մասնավոր ձեռնարկության վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։
Ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել է տեղայնացնել, սակայն դեռևս ամբողջությամբ չի մարվել, հավելել է նա։
Բացի այդ, Լուցկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է ավտոտնակների կոոպերատիվը։ Նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան։
Ռոմանյուկի խոսքով՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածի հետևանքով շուրջ 270 հազար բաժանորդ շարունակում է մնալ առանց էլեկտրամատակարարման։