Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անընդհատ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հեղեղային ցեխաջրերից դուրս է բերվել ևս մեկ անհետ կորածի մարմին։ Չորս անհետ կորածների որոնումները շարունակվում էին երկու օր։ Այսպիսով՝ զոհերի թիվը հասել է չորսի։ Ներկայումս շարունակվում են մյուս երեք անհետ կորածների որոնումները։
Նշենք, որ Թուրքիայի մի շարք քաղաքներում մի քանի օր շարունակվող անընդհատ անձրևները լուրջ հետևանքներ են առաջացրել։ Ստամբուլից բացի՝ Զոնգուլդաքի, Յալովայի, Քոջաելիի, Դյուզջեի և Սաքարիայի նահանգների բոլոր ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են։