Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը սերտ կապեր է պահպանում Հայաստանի հետ և վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի։
Այս մասին Իրանի ԱԳ նախարարը հայտնել է Երևանում՝ COP17 համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով «Թրամփի ուղու» (TRIPP) իրականացման վերաբերյալ մտահոգությունների մասին հարցին։
«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպի վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ»,- նշել է նա։
Արաղչին ընդգծել է, որ իրանական կողմը շարունակում է խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ։