«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն Մելիքյան
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Ս.Խաչատրյան) մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Հիշեցնեմ, որ «երկրորդ գործով» Արմեն Աշոտյանի անազատությունը տևում է արդեն չորս ու կես ամիս (սկզբից՝ բանտային, իսկ հիմա՝ տնային կալանքի տեսքով): Իսկ «առաջին գործով» անազատությունը 2023-2025 թթ-ին տևել է 777 օրը»,- գրել է Մելիքյանը: