Ուկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներ
Ռուսաստանի Բելգորոդի մարզում երթուղային ավտոբուսի վրա հարձակման հետևանքով չորս մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզային օպերատիվ շտաբը։
«Շեբեկինոյում անօդաչու թռչող սարքի՝ երթուղային ավտոբուսի վրա հարձակման հետևանքով չորս կին է տուժել»,- ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկը ծանր վիճակում է․ նա կորցրել է ոտքը։
Օպերատիվ շտաբի տվյալներով՝ տուժածներից երեքը կմնան հիվանդանոցում, իսկ մեկը, որը կրծքավանդակի, պարանոցի և ուսի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել, կշարունակի բուժումը ամբուլատոր պայմաններում։