Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Բացի Հաջիևին ասելուց, ես հնարավորություն եմ ունեցել նաև նախագահ Ալիևին դա ասել, խնդրել եմ, ասել եմ, որ դուք պետք է իմանաք, պարոն նախագահ, որ Ձեր հայտարարությունները Հայաստանի Հանրապետությունում շատ զգայուն են ընդունվում, և երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարություն ունեք նաև Դուք և Ձեր հռետորաբանությունը Հայաստանում շատ լսելի է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե Ալիևն ինչպես արձագանքեց, Սիմոնյանը պատասխանեց, թե լսեց, ասաց՝ լավ, բարի։
«Դե չգիտեմ հիմա՝ ընդունեց, թե չընդունեց, ես համենայն դեպս այդ խոսակցությունն ունեցել եմ»,- ասաց Սիմոնյանը։
Ի դեպ, ճեպազրույցի պահին Սիմոնյանին զանգահարեց Հիքմեթ Հաջիևը, Սիմոնյանը լրագրողներին ցույց տվեց նրա զանգը։
Լրագրողները հետաքրքրվեցին, որ երբ ճեպազրույցից հետո նա խոսի Հաջիևի հետ, ասելո՞ւ է, որ Ալիևի երեկվա հռետորաբանությանը չի համապատասխանում խաղաղության օրակարգին, Սիմոնյանը նշեց, որ մանրուքները չի բացահայտում, բայց իրենք երկկողմանի 24/7 ռեժիմով ազատ են խոսելու ամեն ինչի մասին։