Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել է՝ մասնակցելու է նոյեմբերին կայանալիք ավագանու ընտրություններին․
«Որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին»,- նշել է նա։
Փարսյանը ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին գլխավորելու է «Շանթ դաշինք»-ի ընտրացուցակը։