Յունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Յունիբանկի անունից SMS-ների և մեսենջերների միջոցով տարածվում է կեղծ հաղորդագրություն, որով առաջարկվում է կատարել տվյալների հաստատում՝ հղումով անցնելու միջոցով։ Հղումը տանում է կեղծ կայք, որի հասցեն նման է Բանկի պաշտոնական կայքի հասցեին։
Ոչ մի դեպքում մի՛ անցեք նշված հղմամբ և մի՛ տրամադրեք անձնական կամ բանկային տվյալներ:
Միշտ ստուգե՛ք հղման հասցեն և տեղեկատվությունը՝ պաշտոնական և հավաստի աղբյուրից:
Եղե՛ք իրազեկ և պաշտպանված։