Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
Արթուր Դանիելյանը մեղադրվում է այն բանում, որ իր գրառումներով ստորացրել է անձանց: Քննիչի և դատախազի կազմած փաստաթղթերից հետևում է, որ այդ «անձինք» Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ինձ, որպես Արթուրի պաշտպանի, մի հարց է տանջում` ինչպես են որոշել դատախազները և քննիչները, որ հենց Արթուրի գրառումն է ստորացուցիչ, այլ ոչ թե ժամանակին Առուշ Առուշանյանի խոսքերը, ում հետ հիմա նիկոլը հանգիստ աշխատում է, ոչ էլ Իլխամ Ալիևի խոսքերը, ում հիմա նիկոլը պաշտում է:
Քրեական վարույթի նյութերում Նիկոլի հարցաքննությունը չկա, նա, ամեն դեպքում, ցուցմունքի տեսքով չի ասել, որ իրեն ստորացված է զգում Արթուրի գրառումներից: Չկա քրեական վարույթի նյութերում նաև ԱԱԾ մի որևէ աշխատակցի կամ ղեկավարի ցուցմունք այն մասին, որ իրենք իրենց արատավորված են զգում Արթուրի գրառումներից:
Երևի դատախազությունում կա հատուկ գաղտնի բաժին՝ Նիկոլի ստորացման և ԱԱԾ արատավորման գնահատման վերաբերյալ…
Հ.Գ. Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ և դատավորի անձից պարզ կլինի, թե արդյոք նա համակարծիք կլինի ստորացումների և արատավորումների գնահատման ընդհատակյա սանդղակի հետ, թե՝ ոչ»: