Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Ադրբեջանի ընտրությունը պատերազմը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (CICA) 7-րդ գագաթնաժողովում։
Ալիևի խոսքով՝ Հայաստանը և նրա թիկունքին կանգնած հովանավորները չէին ենթադրում, որ Ադրբեջանը կկարողանա ուժով վերականգնել իր ինքնիշխանությունն ու միջազգային իրավունքը։
«Հավանաբար, նրանք լավ չէին ճանաչում մեր հպարտ, ազատասեր ժողովրդի բնավորությունը, որը ապրում է իր ավանդույթներով և բարոյական արժեքներով»,- ընդգծել է Ալիևը։