Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Մամուլ

Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային առողջապահական պրակտիկայում և առողջապահության տնտեսագիտության մեջ դեղերի հասանելիությունն ու գնագոյացումը համարվում են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական պաշտպանվածության առանցքային գործոններից մեկը: Դեղորայքի բարձր գներն առաջին հերթին ծանր հարված են հասցնում բնակչության սոցիալապես խոցելի խավերին՝ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, թոշակառուներին և նվազագույն եկամուտ ունեցող ընտանիքներին: Երբ առաջնային անհրաժեշտության դեղամիջոցները դառնում են ֆինանսապես անհասանելի, դա ոչ միայն մեծացնում է քաղաքացիների ֆինանսական բեռը, այլև ուղղակիորեն խաթարում է հանրային առողջապահական համակարգի արդյունավետությունը:

Հայաստանում այս խնդիրը տարիներ շարունակ խորացել է, քանի որ գործող քաղաքականությունն ու ներմուծման մեխանիզմները չեն ապահովել անհրաժեշտ մրցակցություն: «Փաստ» օրաթերթն իր մանրամասն ուսումնասիրության մեջ ցույց էր տվել Հայաստանում և հարևան Վրաստանում վաճառվող նույնանուն դեղերի գների ակնհայտ անհամաչափությունը: Մասնավորապես, սրտանոթային, շաքարային դիաբետի, ստամոքսաղիքային, ինչպես նաև հակաբիոտիկների և շնչառական հիվանդությունների դեմ կիրառվող մի շարք դեղերի գները Հայաստանում մի քանի անգամ գերազանցում են վրացական շուկայի արժեքները։ Այսպես, շաքարային դիաբետի համար նախատեսված «Մետֆորմին Դենկը» Հայաստանում արժե 4260 դրամ, մինչդեռ Վրաստանում այն վաճառվում է 1590 դրամով, իսկ «Օմեպրազոլի» միջին գինը մեզ մոտ հասնում է 5360 դրամի՝ հարևան երկրի 1140 դրամի դիմաց։

Մամուլն արդեն գրել է, որ այս խնդրի կարգավորման շրջանակներում Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ստրասբուրգում աշխատանքային այցի ընթացքում հանդիպում էր ունեցել Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի (EDQM) տնօրեն Պետրա Դյորի հետ։ Քննարկման առանցքը եղել է Հայաստանում եվրոպական արտադրության որակյալ դեղորայքի հասանելիության բարձրացումն ու գրանցված դեղերի տեսականու ընդլայնումը, ինչը թույլ կտա գները նվազեցնել և հասցնել Վրաստանի մակարդակին՝ ավելի քան 1.3 միլիոն քաղաքացու հնարավորություն տալով տարեկան խնայել հարյուր հազարավոր դրամներ:

Այս գործընթացին հաջորդել է ևս մեկ կարևոր քայլ. Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Հարություն Հարությունյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ՝ քննարկելով այդ թվում վերջերս առաջնային դարձած առողջապահության ոլորտում նախատեսվող օրենսդրական նախաձեռնություններն ու ինստիտուցիոնալ համագործակցությունը:

Այսպիսով, դեղերի շուկայի բարեփոխման ուղղությամբ իրականացվում է լուրջ, համակարգված ինստիտուցիոնալ աշխատանք: Հարցը նախապատրաստվում է միջազգային գործընկերների հետ խորքային քննարկումների և եվրոպական չափանիշների համադրման միջոցով, ինչը թույլ չի տալիս որևէ սողանցք, որպեսզի դեղագործական շուկայում ձևավորված արհեստական մոնոպոլիաներն ու շահագրգիռ խմբերը կարողանան խոչընդոտել օրենսդրական փոփոխություններին: Հարցը լայն սպեկտրով քննարկման դնելը հնարավորություն է ստեղծում, որպեսզի այս անգամ վերջնական հաղթող դուրս գա Հայաստանի քաղաքացին՝ ստանալով որակյալ և էապես ավելի մատչելի դեղորայք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում