Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Հայաստանի հավաքականի անդամը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրեց 170 կգ, 176 կգ ու կրկին դարձավ ոսկե մեդալակիր:
Նարեկ Գրիգորյանը երկամարտի 322 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը: