«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. Փաշոյան
«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել և արհամարհել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հրապարակախոս Կարպիս Փաշոյանը։
Նշենք, որ ակնարկը վերաբերում է Երևանի քաղաքային իշխանությունների նոր որոշումներին. հայտարարել են, որ ցանկանում են սահմանափակում մտցնել մարզաբնակների՝ Երևան մուտքի համար։ Մասնավորապես Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը երեկ հայտարարել է, որ մարզաբնակները պետք է ավտոմեքենաները թողեն Երևանի մուտքի մոտ, ավտոբուսներով շարունեկան ընթացքը Երևան։