Հայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համար
Ուկրաինայում դժգոհություն են հայտնել Starlink տերմինալների աշխատանքի սահմանափակումների կապակցությամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել է, որ սահմանափակումները տարածվում են StarShield ծառայության ռազմական փաթեթի վրա։
Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Սերգեյ Ստերնենկոյի խոսքով՝ շարժման այն արագությունը, որի դեպքում կապն ընդհատվում է, նվազել է մինչև 60–70 կմ/ժ։
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը «Газета.Ru»-ի հետ զրույցում ենթադրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս կերպ պատժում է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն՝ անհնազանդության համար։
SpaceX ընկերությունը հոկտեմբերի 14-ի գիշերը սահմանափակել է Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Սերգեյ Ստերնենկոն։
«Այս գիշեր Starlink տերմինալների աշխատանքը սահմանափակվել է։ 160 կմ/ժ-ից բարձր արագության դեպքում կապը սկսում էր ընդհատվել։ Դա հանգեցրել է մի քանի կարևոր առաքելությունների ձախողմանը», — գրել է Ստերնենկոն՝ հավելելով, որ արբանյակային կապի սովորական տերմինալները շարունակում են աշխատել։