Հորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվել
Ավելի քան 2,5 հազար բեռնարկղ տեղափոխող կոնտեյներային նավը պայթել է ծովային ականի վրա՝ Հորմուզի նեղուցն անցնելու փորձի ժամանակ՝ չարտոնված երթուղով շարժվելիս, և խորտակվել։
Այս մասին հայտարարել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։
ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ նավը հրդեհվել և խորտակվել է նեղուցից հարավ։ Միջադեպի այլ մանրամասներ, այդ թվում՝ նավի անվանումը և հնարավոր տուժածների մասին տեղեկությունները, չեն հաղորդվում։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր նաև նավթի գերխոշոր լցանավի՝ ականի վրա պայթելու մասին։ Այն նույնպես շարժվել էր երթուղով, որն Իրանը համարում է չարտոնված։