ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնելու է Բաքու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 15-ին Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Նախարարության փոխանցմամբ՝ միջոցառման ընթացքում քննարկվելու են զարգացման հարցերը, այդ թվում՝ եվրասիական տարածքում բազմահարթակ համագործակցության թեմայով։