Պրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է
Հասարակություն

«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում

2020 թվականի նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման մասին հայտարարությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են մնալ իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մի խումբ անձանց՝ ՀՀ կառավարության շենք մուտք գործելու դեպքի առնչությամբ տարբեր դրվագներով դատավարությունները շարունակվում են։

Հրապարակված և տարածվող տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես կառավարության շենք մուտք գործած խմբի մի քանի անդամ ագրեսիվ կերպով մոտենում են մուտքի մոտ կանգնած մի կնոջ, որը, ինչպես պարզվում է, վարչապետի նախկին խոսնակ Մանե Գևորգյանն է։ Տեսանյութում երևում է, որ քաղաքացիներից մեկը թքում է նրա ուղղությամբ, մյուսը գոռալով ինչ-որ բան է ասում, իսկ մեկ այլ տղամարդ քաշում է Մանե Գևորգյանի մազերից՝ մյուս ձեռքում հեռախոս պահած, և ինչ-որ բան պահանջում նրանից։

Ի՞նչ էր ասել Մանե Գևորգյանը, որ այդչափ զայրացրել էր կառավարության շենք մուտք գործած քաղաքացիներին և նման վերաբերմունքի պատճառ դարձել։ Այս հարցի պատասխանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում ներկայացրել է Արմեն Ղարիբյանը։ Նա այն քաղաքացիներից է, որոնք այդ գիշեր մուտք են գործել կառավարության շենք։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա քաշում Մանե Գևորգյանի մազերից։

Հարցին, թե ինչ էր արել Մանե Գևորգյանը, որ քաշել էր նրա մազերից, Ղարիբյանը պատասխանեց. «Անիծում էր, որ մտել ենք շենք, ասում էր՝ սատկեիք, սատկեիք»։

Նա պատմել է, որ մի քանի մարտական ընկերների հետ մարտի դաշտից՝ Հադրութից, եկել էր Երևան՝ զոհված ընկերներին հուղարկավորելու։

«Նույնականացման խնդիր կար, եկել էինք դիակները տեսնելու, որ ճանաչենք, տանենք հուղարկավորենք ու նորից հետ գնանք Հադրութ։ Եկել էինք այդ հոգեվիճակով, այդ ապրումներով։ Ութ զոհ էինք տվել։ Մյուսներս հրաշքով էինք փրկվել, եկել, հասել, որ ընկերներին հուղարկավորենք ու լսում ենք, որ ինչ-որ փաստաթղթեր են ստորագրել, որ պատերազմը վերջացել է, որ տարածքներ են հանձնում»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հենց այդ հոգեվիճակում էլ իրենք գնացել են կառավարության շենք՝ պարզելու, թե ինչ է կատարվում։

Ղարիբյանը պնդում է, որ կառավարության շենքի դուռը բաց է եղել, և այն ջարդելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

«Երբ մենք գնացինք, ժողովուրդն արդեն ներսում էր, լրագրողներն էլ մեզնից առաջ էին մտել։ Կադրերում էլ դա երևում է։ Երբ մտանք շենք, այդ աղջկա՝ Նիկոլի խոսնակի ձայնը լսեցի, թե՝ սատկեիք, սատկեիք։ Բոլորս էլ զինվորական հագուստով էինք, ու սա մեզ ասում էր՝ սատկեիք»,- ասաց Արմեն Ղարիբյանը։

Իսկ թե ինչ էր պահանջում Մանե Գևորգյանից՝ հեռախոսը ձեռքին պահած, Արմեն Ղարիբյանը պարզաբանել է.

«Ասում էի՝ կրկնի՛, ի՞նչ ասացիր։ Ուզում էի նկարել»,- պատմեց մեր զրուցակիցը՝ ափսոսանքով նշելով, որ հեռախոսի տեսախցիկը միացված չի եղել, թեև իրեն թվացել է, թե նկարահանում է։

Այսօր դատարանում Մանե Գևորգյանը պնդում է, որ նման արտահայտություններ չի արել, մինչդեռ Ղարիբյանն իր պնդումները հաստատող ապացույցներ չունի։ Դատախազն առաջարկել է Արմեն Ղարիբյանին տարբեր մեղադրանքներով դատապարտել 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

«Հիմա ինձ մեղադրում են զանգվածային անկարգությունների, պետական շենքերի ու շինությունների գույքը վնասելու և կառավարության անդամի գործունեությունը խոչընդոտելու մեջ։ Այդ աղջիկն ասել է, որ քաշել եմ իր մազերից, ֆիզիկական ցավ պատճառել և սպառնացել ընտանիքին։ Բայց քանի որ ձայնագրություն չկա, չի լսվում, թե ինչպես է նա անիծում մեզ, և հասկանալի չէ, թե ինչու եմ այդ հոգեվիճակում նման բան արել։ Կոնտուզիա ստացած, ընկերներիս կորցրած, այդ հոգեվիճակով... Հիմա ինձ ծանր հոդվածներով են մեղադրում ու ոչինչ հաշվի չեն առնում, անգամ այն, որ պատերազմի հետևանքով հաշմանդամություն եմ ձեռք բերել, հոգեկան առողջության խնդիրներ ունեմ, երկու անգամ հոգեբուժարանում եմ բուժվել, բայց մինչ օրս չեմ ապաքինվել»,- ասաց Արմեն Ղարիբյանը՝ մեջբերելով իրեն բուժող բժշկի խոսքերը. «Ասում է՝ Արմե՛ն, վիճակդ ավելի է վատանում»:

Մեր զրուցակցի խոսքով՝ զրույցի պահին նա նոր էր վերադարձել դեղատնից և ընդունել իր հերթական դեղաչափը։

Ղարիբյանը նշել է, որ իր փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատահոգեբուժական հանձնաժողով ձևավորելու և իր առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով։ Սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։

Մեր զրուցակիցը նաև պնդում է, որ դատարանը մերժել է իր փաստաբանի ներկայացրած մյուս միջնորդությունները ևս, որոնք, նրա խոսքով, նպատակ ունեին պարզաբանելու իր պաշտպանյալի արարքի հանգամանքները և նպաստելու պատժի մեղմացմանը։

Արմեն Ղարիբյանի խոսքով՝ պատերազմի դաշտում ինքը բազմիցս զգացել է մահվան շունչը, մինչդեռ այսօր, իր գնահատմամբ, հայրենիքի պաշտպաններին ու պատերազմին մասնակցած տղաներին փորձում են այս կամ այն կերպ կոտրել։

Արմեն Ղարիբյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 23-ին։ Այդ օրը դատարանը կհրապարակի դատավճիռը։ Մեր զրուցակիցը, սակայն, հույս չունի, որ այն արդար կլինի։

Արմինե Մկրտումյան