Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի եւ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցում
Հասարակություն

ՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալ։

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «2026 թվականի նոյեմբերի 1-ից նախատեսվող նոր համակարգի գործարկումը չի նշանակում, որ պետության բացառիկ լիազորությունները փոխանցվում են մասնավոր ընկերությանը։

Անձի իրավական կարգավիճակի որոշումը, ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի վարումն ու տնօրինումը շարունակում է իրականացնել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում հաստատվում է պետության կողմից, և միայն համապատասխան թույլտվությունից հետո է մասնավոր գործընկերն իրականացնում իրեն վերապահված տեխնիկական գործառույթները՝ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը քաղաքացուն։

Մասնավոր գործընկերոջ ընտրությունն իրականացվել է մրցութային ընթացակարգով, որի փուլերն ու արդյունքները հրապարակվել են։ Որակավորման փուլը հաղթահարել են երեք թեկնածուներ, սակայն վերջնական առաջարկներ ներկայացրել են երկու կոնսորցիումներ։ Տեխնիկական և ֆինանսական առաջարկների համադրված գնահատմամբ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը ստացել է 94,97 միավոր, իսկ մյուս մասնակիցը՝ 79,24 միավոր։ Հաղթողի ընտրության արդյունքները հրապարակվել են 2025 թվականի մարտի 31-ին։ Հետևաբար, գործընթացը «օդում կախված լուր» ներկայացնելը չի համապատասխանում իրականությանը։

Հաղթող կոնսորցիումը Հայաստանում հիմնադրել է HAYPASS («Հայփաս») ՓԲԸ-ն, որի հետ պայմանագրի ստորագրման մասին ՆԳ նախարարությունը հայտնել է դեռևս 2025 թվականի ապրիլի 25-ին։ Այսպիսով, հրապարակման պնդումը, թե նոր ծառայությունը մատուցող ընկերությունը դեռևս չկա, անհիմն է։

Երևանում սպասարկման նոր գրասենյակներ կբացվեն «Երևան մոլում» և «Մեգամոլում»․ խոսքը քաղաքացիների սպասարկման համար նախատեսված, տեխնիկապես հագեցած, մատչելի և բանուկ հատվածներում գտնվող ընդարձակ գրասենյակների մասին է։ Ծառայությունների մատուցման գրասենյակի տեղակայումը որևէ կերպ չի անդրադառնում քաղաքացու փաստաթղթավորմանը ներկայացվող իրավական պահանջներին։

Նոր կենսաչափական համակարգի ներդրման նպատակը անձի ինքնության պաշտպանության ամրապնդումն ու փաստաթղթերի կեղծման ռիսկերի նվազեցումն է։ Նոր համակարգի գործարկումը չի նշանակում նաև, որ արդեն տրամադրված վավեր անձնագրերն ու նույնականացման քարտերը նոյեմբերի 1-ից ինքնաբերաբար անվավեր են դառնալու։ Դրանք պահպանում են իրենց իրավական ուժը մինչև դրանցում նշված վավերականության ժամկետի ավարտը, և անհապաղ փոխարինելու պարտադրանք չկա։ Նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու դեպքում միայն հին փաստաթուղթը ճանաչվում է անվավեր։

Փաստաթղթերի արժեքների վերաբերյալ ևս անհրաժեշտ է ճշտում։ Նոր կենսաչափական նույնականացման քարտի արժեքը լինելու է 5950 դրամ, իսկ անձնագրինը՝ 28650 դրամ։ Այս արժեքները համեմատելի չեն, օրինակ, հին նմուշի անձնագրի 1000 դրամ պետական տուրքի հետ, իսկ նախկին կենսաչափական անձնագրերի արժեքի հետ համեմատել կարող ենք։ Դրանք արժեին 25000 դրամ, սակայն կրիչները աշխարհում փոխճանաչելի չէին, փաստաթղթի պաշտպանությունը՝ ցածր։ Այժմ ենթակառուցվածքը սերտիֆիկացվում է եվրոպական բարձրագույն ստանդարտով։

Իսկ ինչու կլորացված 6000 և 30000 դրամ չեն սահմանվել փաստաթղթերի պետական տուրքերը։ Այն պարզ պատճառով, որ սա մասնավորի կողմից առաջարկված ինքնարժեքն է, իսկ պետության կողմից առաջարկված գնին ավելացրել է 0 դրամ։ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները նոյեմբերի 1-ից անմիջապես չեն դադարելու գործել։ Ցանցի օպտիմալացումը նախատեսված է փուլային եղանակով։ Նոյեմբերի 1-ից «Հայ Փաս»-ը կբացի 14 գրասենյակ, իսկ 2027 թվականի սկզբին դրանց թիվը կհասնի 23-ի։

Հերթերի կրճատման նպատակով՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դրանց նվազեցման նպատակով արդեն իսկ ներդրել է էլեկտրոնային և կենդանի հերթերի համակցված սպասարկում, նաև չօգտագործվող ամրագրումների չեղարկման հնարավորություն։ Իսկ նոր համակարգով նախատեսվում է կրճատել սպասարկման տևողությունը․ օրինակ՝ անչափահասի անձնագրավորումը ներկայիս 25 րոպեի փոխարեն կտևի 5 րոպե»,- նշում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։