Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ
Քաղաքականություն

Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան

Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Կիսապատրա՞ստ, թե՞ քայլ առ քայլ մոտեցում. վերանայելով ԵՄ ընդլայնումը» խորագրով ԵՄ ընդլայնման հեռանկարներին նվիրված պանելային քննարկմանը: 

Բացման խոսքով հանդես է եկել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը: Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն։ 

«Մոդերատոր: Շնորհակալություն։ Այժմ կցանկանայի խոսքը փոխանցել նախարար Միրզոյանին։ Մենք լսեցինք, որ դա հրամայական է, որ երկարատև, բավական բարդ գործընթաց է: Երևանի տեսանկյունից՝ Ձեր երկրի և Եվրոպական միության միջև հարաբերություններում առկա է բավականին դրական դինամիկա։ Կարո՞ղ եք ասել՝ ո՞րն է վերջնակետը, երբ նստում եք դեպի Եվրոպա ընթացող այս գնացքը։ Ո՞րն է Ձեզ համար վերջնական նպատակակետը։

Արարատ Միրզոյան: Ողջունում եմ բոլորին։ Սկսեմ՝ ներկայացնելով, թե ինչ ունենք ներկայում:

Եվրոպական միության հետ մեր հարաբերություններն աննախադեպ խորն ու սերտ են և ընդգրկում են ոլորտների ու ուղղությունների աննախադեպ լայն շրջանակ։ Մենք ունենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն։ Մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ ԵՄ դիտորդական առաքելությունը, որը դիտարկում է Հայաստան–Ադրբեջան սահմանին իրավիճակը։ Վերջերս մենք ընդունել ենք նաև երկրորդ առաքելությունը, որը ժամանակավոր բնույթ է կրում, սակայն գործում է մշտական հիմունքներով և աջակցում է մեզ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։

Չլինելով ԵՄ անդամակցության թեկնածու երկիր՝ մենք ստացել ենք ինքնավար առևտրային միջոցներ։ Սա ամենաթարմ նորությունն է. ԵՄ-ն ընդունել է ինքնավար առևտրային միջոցներ՝ աջակցելու Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Մենք նաև Եվրոպական միության հետ ստորագրել ենք համաձայնագիր, որը մեզ հնարավորություն կտա մասնակցելու աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող ԵՄ տարբեր առաքելություններին։

Կրկին, չլինելով անդամակցության թեկնածու երկիր, մենք ստացել ենք Աճի և դիմակայունության ծրագիր և ԵՄ աջակցություն։ Չլինելով թեկնածու երկիր՝ մենք աջակցություն ենք ստացել նաև Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում։

Այսպիսով, խոսքը միայն քաղաքական երկխոսության, տնտեսության կամ առևտրի ոլորտում աջակցության մասին չէ։ Խոսքը նաև անվտանգության, արտաքին քաղաքականության և այլ ոլորտների մասին է։

Այս ամենը նշում եմ՝ ցույց տալու համար, որ Եվրոպական միության հետ միասին մենք գտնվում ենք շարունակաբար նոր հորիզոններ բացահայտելու գործընթացում՝ ԵՄ-ն և Հայաստանը միմյանց ավելի ու ավելի մերձեցնելու նպատակով։

Ձեր հարցն այն է, թե որն է վերջնակետը, վերջնական նպատակակետը։ Վախենամ՝ հիասթափեցնեմ Ձեզ, բայց կարծում եմ՝ ոչ ոք չգիտի։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ անդամ պետությունները։ Թույլ տվեք բացատրել իրական իրավիճակը։ Հայաստանում, եթե լիովին անկեղծ լինենք, ԵՄ անդամակցության վերաբերյալ լուրջ քննարկումները նոր են սկսվել։ Մենք այս հարցի շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ, թեև 2025 թվականի գարնանն ընդունել ենք Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Սա հայկական կողմի ընկալումն է։

Այժմ դիտարկենք ԵՄ-ի ընկալումը։ Մենք արդեն լսեցինք այս հարցի վերաբերյալ մի քանի դիտարկում։

Կա նաև երրորդ շերտը, որը մեր դեպքում չափազանց կարևոր է՝ Հայաստանի հարևանությունը։ Եկեք թվարկենք մեր հարևաններին։ Ադրբեջան. մենք նոր ենք հաստատել խաղաղություն և սկսել երկկողմ առևտուրը։ Մենք բացում ենք միմյանց տարածքները փոխադրումների և տարանցման համար, ապաշրջափակում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները։ Սակայն դեռևս կան մի շարք զգայուն հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Արևմուտքում Թուրքիան է, որի հետ մենք շատ ինտենսիվ երկխոսություն ենք վարում։ Մենք կարգավորում ենք հարաբերությունները, սակայն սահմանը դեռևս փակ է։ Հարավում Իրանն է՝ իր բարդ տարածաշրջանային միջավայրով, հանգամանքներով և խնդիրներով։ Հյուսիսում Վրաստանն ու Ռուսաստանն են։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարող եք պատկերացնել հնարավոր արձագանքը և այդ երկրի հետ հարաբերությունների առանձնահատկությունները։ Պատմականորեն մենք շատ սերտ հարաբերություններ ենք ունեցել և այսօր էլ պահպանում ենք ամուր կապեր, սակայն հնարավոր արձագանքը պետք է պատշաճ կերպով կառավարել։ Ոչ ոք չի ցանկանում նոր թշնամիներ ձեռք բերել, և մենք որևէ երրորդ կողմի վնաս հասցնելու շահագրգռվածություն չունենք։

Ինչ վերաբերում է Վրաստանին, պատկերացրեք, թե որքան ավելի հեշտ կլիներ իրավիճակը, եթե Վրաստանը շարունակեր ԵՄ ինտեգրման իր ուղին։ Դա էական փոփոխություն կբերեր և կփոխեր նաև այս բեմում արտաքին գործերի նախարարի հետ մեր քննարկման բնույթը։

Այսպիսով, վերադառնալով հիմնական հարցին՝ կարծում եմ, որ ոչ ոք չգիտի վերջնական նպատակակետը։ Սակայն լավ նորությունն այն է, որ, առնվազն իմ տպավորությամբ, մենք երկուսս էլ՝ Հայաստանը և Եվրոպական միությունը, ներառյալ անդամ պետությունները, հաճույք ենք ստանում այս գործընթացից։ Ուստի եկեք վայելենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորություններ և համագործակցության նոր շերտեր, իսկ ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ արդյոք պետք է «ամուսնանանք», թե ոչ։

Մոդերատոր: Շատ շնորհակալություն։ Բրիտանական անգլերենում մի արտահայտություն կա՝ ավելի լավ է ճանապարհորդել հույսով, քան հասնել տեղ: Հաշվի առնելով Եվրոպական միությունում քաղաքական իրավիճակը՝ թերևս սա տեղին արտահայտություն է։

(...)

Մոդերատոր. Նախարար Միրզոյան, կցանկանայի վերադառնալ մի հարցի, որին Դուք արդեն անդրադարձաք՝ Հայաստանի տարածաշրջանային միջավայրին և հարևաններին։

Կարո՞ղ եք ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչպես կարող են Եվրոպական միության հետ Ձեր երկրի ամրապնդվող հարաբերությունները, որոնց բազմաթիվ օրինակներ բերեցիք, դրական փոփոխությունների խթան կամ գործիք դառնալ, օրինակ, Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ինչպե՞ս կարող է դա օգնել Ձեզ ամրապնդելու հարաբերությունները հարևանների հետ։

Արարատ Միրզոյան. Իմ ուղիղ և անկեղծ պատասխանն այն է, որ այս երկու հարցերը գուցե այնքան էլ սերտորեն փոխկապակցված չեն, քանի որ մենք, անկախ ամեն ինչից, շարունակելու ենք բարելավել հարաբերությունները մեր հարևանների հետ։ Դա պայմանավորված չէ մեր եվրոպական քաղաքականությամբ կամ եվրոպական ձգտումներով։

Մյուս կողմից՝ պետք է ընդունենք, որ եթե մեր ձգտումը Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալն է, ապա հարևանների հետ խնդիրների կամ հակամարտությունների առկայությունը, հավանաբար, կխոչընդոտի այդ գործընթացին։

Միևնույն ժամանակ, պետք է ուշադրություն դարձնենք նաև այն ամենին, ինչ պարոն (Մոնտենեգրոյի) նախագահն ասում էր վերջին մի քանի րոպեների ընթացքում։ Նրանք կատարել են բոլոր գլուխներով նախատեսված պահանջները։ Նրանք ունեն բոլոր անհրաժեշտ նշումները՝ բոլոր կետերով, ենթակետերով և նույնիսկ ենթաենթակետերով։ Եվ մենք պետք է ընդունենք, որ, ի վերջո, դա միշտ էլ եղել է քաղաքական որոշում։ Ուրեմն որտե՞ղ է Չեռնոգորիայի վերաբերյալ քաղաքական որոշումը։

Սա շատ կարևոր է Հայաստանի համար՝ սեփական քայլերը ծրագրելիս վերլուծելու տեսանկյունից։ Մենք նաև լսեցինք [Լիտվայի] նախարարի ներկայացրածը, թե ինչպես են որոշումները կայացվում կուլիսներում՝ փակ դռների հետևում։ Այս ամենը կարևոր հանգամանքներ են նաև մեր որոշումների կայացման գործընթացում։

Այսպիսով, վերադառնալով Ձեր հարցին՝ անկախ ամեն ինչից, մենք շարունակելու ենք բարելավել հարաբերությունները, և գրեթե հասել ենք մեր նպատակին։

Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, թեև դեռևս մի քանի քայլ պետք է իրականացվի։

Մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է, և միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է»։

Մոդերատոր: Հուսանք, որ այդպես էլ կլինի։ Շնորհակալություն բոլորիդ այս դրական ազդակների համար։

(...)

Մոդերատոր. Նախարար Միրզոյան, որպես եզրափակիչ անդրադարձ՝ ի՞նչ կասեք Միացյալ Նահանգների և Ձեր տարածաշրջանում նրա դերակատարության մասին։

Արարատ Միրզոյան. Ես կնախընտրեի ԱՄՆ–ԵՄ հարաբերությունների գնահատականը թողնել Եվրոպական միության և Միացյալ Նահանգների պաշտոնյաներին։ Ինչ կարող եմ ասել, այն է, որ իմ երկրում և, հավանաբար, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում նրանց շահերը չեն հակասում միմյանց, և նրանք հիանալի համագործակցում են։

Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման և ապաշրջափակման գործընթացում։ Սա կարևորագույն կապող օղակ է լինելու հաղորդակցության և փոխադրումների համար, օրինակ, Պորտուգալիայի և Չինաստանի, Արևմուտքի և Արևելքի միջև։

Կարծում եմ՝ Եվրոպական միությունը և նրա անդամ պետությունները նույնպես այս գործընթացի շահառուներից են։

Այսպիսով, Հարավային Կովկասի ապաշրջափակման հարցում համընկնում են աշխարհի բազմաթիվ երկրների և ուժային կենտրոնների շահերը»։