Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Ադրբեջանում խնդիրներ են առաջացել մի քանի պետական մարմինների պաշտոնական կայքեր մուտք գործելու հետ կապված։ Այս աառնչությամբ հայտարարություն է տարածել։ Ադրբեջանի Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը։
Նշվում է, որ Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումներ են գրանցվել հոկտեմբերի 13-ին, ժամը 22:00-ից սկսած։
«Հարձակումը կատարվել է օտարերկրյա հաքերային խմբի կողմից։ Դրա թիրախներն էին Ադրբեջանի տեղեկատվական ենթակառուցվածքի ավելի քան 100 կառավարական դոմեյններ։ Կիբերհարձակման հետևանքով խափանվել են մի քանի պետական մարմինների ինտերնետային ռեսուրսները։
Ձեռնարկված տեխնիկական միջոցառումների շնորհիվ կիբերհարձակման հետևանքները սահմանափակվեցին, և ապահովվեց կայքերի անխափան գործունեությունը։
«Ծառայությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել կիբերանվտանգությունն ապահովելու համար», - ընդգծվում է հայտարարության մեջ։