Որ հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել
Մամուլ

60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Դատախազությունը մրցույթ է հայտարարել՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով։ Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվելու են հոկտեմբերի 13-ից մինչեւ նոյեմբերի 2-ը։ Մրցույթը կկայանա 2027 թ. հունվարի 15-ից հետո՝ Գլխավոր դատախազության շենքում։ Ուշագրավ է, որ դատախազական համակարգի ամենահեղինակավոր եւ բարձր վարձատրվող ստորաբաժանումներից մեկում թափուր հաստիքներ կան, սակայն համակարգի մյուս կառույցների դատախազները չեն շտապում տեղափոխվել այնտեղ։ Ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակը, եւ ինչ խնդիրներ են ստիպում դատախազներին հեռանալ համակարգից, ինչու են հաստիքները թափուր։

Դատախազության երկարամյա ծառայող, հայտնի դատախազ Պետրոս Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում համակարգից հեռանալու հիմնական պատճառների թվում առանձնացրեց գերծանրաբեռնվածությունը, փորձառու կադրերի պակասը։ «Դատախազական համակարգից դուրս գալու պատճառներից մեկն աշխատանքի անկանոն, չկանոնակարգված եւ, ամենակարեւորը՝ գերծանրաբեռնված բնույթն է, ինչպես նաեւ՝ փորձի պակասը։ Երբ աշխատանքի ես ընդունում մարդկանց, եւ քո կադրային բազայի 75-80 տոկոսը 2-3 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք են, անկախ նրանից` դատախազական փորձ ունեն, թե ոչ, դա, որպես կյանքի փորձառության պակաս, հանգեցնում է նրան, որ նրանք դժվարանում են կողմնորոշվել բարդ, ոչ ստանդարտ իրավիճակներում։ Արդյունքում նախընտրում են ավելի հանգիստ աշխատանք կամ ժամանակավորապես այլ զբաղվածություն։ Նույն իրավիճակն է քննչական մարմիններում եւ դատարաններում` էական տարբերություն չկա։ Իրենք ազատվել են բոլոր փորձառու մարդկանցից։ Գայթակղությունը մեծ է․ միանգամից դատախազ դառնալու հնարավորություն է ընձեռվում, բայց աշխատանքի անցնելուց հետո մարդիկ հասկանում են, որ կոստյումով ու փողկապով ներկայանալը դեռ ամենը չէ, դա ընդամենը գովազդային փաթեթ է։ Այս աշխատանքն ավելի բարդ է։ Եթե փաստաբանը կամ մասնավոր ոլորտի ներկայացուցիչն ինքն է որոշում՝ ինչ անել, ապա պետական ծառայողը պետք է նվիրված լինի իր գործին, սիրի հայրենիքը եւ խոնարհաբար ծառայի։ Բայց այսօր, գիտեք` նման արժեքներ այլեւս չեն քարոզում»։

Դիտարկմանը, թե դատախազներից ոմանք ձգտում են դատավոր դառնալ, սակայն վերջին շրջանում եղել են դեպքեր, երբ դատախազները դիմել են` մասնակցել մրցույթներին, բայց չեն հաղթահարել անգամ քննության առաջին փուլը, նախկին դատախազը պատասխանեց․ «Այնտեղ շատ ավելի վերահսկելի է։ Դատարանը՝ որպես իշխանության առանձին ճյուղ, շատ ավելի բարձր երաշխիքներ ունի։ Դա միջազգային սկզբունք է։ Գոյություն ունի դատավորների անփոխարինելիության սկզբունքը․ երբ դառնում ես դատավոր, երաշխիք ես ունենում, որ կաշխատես այնքան ժամանակ, քանի դեռ այնպիսի սխալ չես գործել, որը կհանգեցնի լիազորություններիդ դադարեցմանը, կամ, Աստված հեռու տանի, ծանր հիվանդության կամ մահվան պատճառով չես հեռանա կյանքից։ Բայց հիմա այդպես չէ։ Ամեն չնչին բանի համար դատավորի լիազորությունները դադարեցնելու դեպքեր կան։ Որքանով տեղյակ եմ՝ սահմանադրական բարեփոխումների շրջանակում նախագիծ է պատրաստվում, որով ցանկանում են բոլորին դարձնել պաշտոնակատար, իսկ հետո իրենք կորոշեն, թե ով պետք է դատավոր լինի։ Դատավորների իրավիճակը մի փոքր այլ է, քան քննիչներինն ու դատախազներինը»։

Պետրոս Պետրոսյանի գնահատմամբ՝ համակարգում առկա խնդիրների համար ամբողջությամբ մեղադրել նոր սերնդի դատախազներին ու քննիչներին՝ արդար չէ։ Նրա խոսքով՝ կադրերի անփորձությունը, փորձառու մասնագետների պակասն ու աշխատանքի կազմակերպման թերությունները փոխկապակցված խնդիրներ են։ «Ես չեմ մեղադրում նախկին դատախազ գործընկերներիս, որովհետեւ նրանց մի մասը պարզապես անփորձ է, մյուս մասն էլ լուռ է, ձայն չի հանում։ Երբ մտնում ես աշխատանքային ոլորտ, քեզ ինչպես դնում են ռելսերի վրա, այդպես էլ գնում ես։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ պետական համակարգ մտնող մարդը՝ լինի քննչական մարմնում, թե դատախազությունում, տեսնում է անկառավարելի քաոս։ Այդ մարդուն մեղադրելն ու ասելը, թե լավ դատախազ կամ քննիչ չդարձավ, մի փոքր անարդար կլինի։ 15-20 տարի առաջ, երբ քննիչ էր նշանակվում, առնվազն վեց ամիս նրան, ձեռքից բռնած, սովորեցնում էին՝ ուր գնալ, ինչ անել։ Առաջին նյութը, որ նրան մակագրվում էր, ուտել-խմելու առիթ էր։ Իսկ հիմա քննիչը նշանակվում է իր բաղձալի պաշտոնին, բայց արդեն հաջորդ առավոտյան այդ պաշտոնն այլեւս այդքան բաղձալի չի թվում, որովհետեւ նույն օրը նրան մակագրվում է ավելի քան 60 քրեական վարույթ։ Կներեք, բայց դա աննորմալություն է։ Նույնը դատախազների դեպքում է․ 60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, եւ այդպես նրանք անընդհատ շրջապտույտի մեջ են։ Ոչ ոք չի ասում, որ պետք չէ ունենալ կադրային լավ ռեզերվ։ Բայց այսօր այդ ռեզերվը չունենք։ Մրցույթները չեն հայտարարում այն տրամաբանությամբ, որ անհրաժեշտության դեպքում թեկնածուներին կհրավիրեն աշխատանքի։ Բոլոր ստորաբաժանումներում թափուր հաստիքներ կան, եւ դրանք հիմնականում համալրվում են անփորձ կադրերով։ Քննիչներ էլ չեն գալիս համակարգ, այլ աշխատանքի են անցնում նորավարտ երիտասարդներ, որոնք ակադեմիայում վեցամսյա, անհասկանալի ուսումնառությունից հետո գալիս ու դառնում են դատախազ»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում