Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը մեկնարկել է
Այսօր Հունաստանի Պելեպոնես թերակղզում տեղի է ունեցել 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
Ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիո-դե-ժաներիոյում: Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5- ին: Օլիմպիական խաղերը Հարավային Ամերիկայում առաջին անգամ են անցկացվելու:
Պարաօլիմպիական խաղերը կսկսվեն օլիմպիական խաղերից մի քանի շաբաթ անց՝ սեպտեմբերի 7-ին, և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 18-ը: