Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ
Մամուլ

Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի անունը։ Քննարկվում է նաև նրա մասնակցությամբ քրեական գործի ընթացքը, որն այս պահին դատարանում է։

Ի՞նչ է կատարվում Մեսրոպ Մանուկյանի շուրջ, և արդյոք նրա հետ կապված քրեական գործը կարող է հանգեցնել պատգամավորի մանդատից զրկվելուն։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ ինչ փուլում է գտնվում գործը, որն առնչվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի, ակտիվիստ Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպին։ Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 29-ին Չախոյանն ու Մանուկյանը յոգուրտ էին լցրել թաղապետի լուսանկարին, ինչի առիթով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։

Հաջորդ օրը՝ ապրիլի 30-ին, Նոր Նորքի վարչական շրջանում հանրային քննարկման ժամանակ Արթուր Չախոյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն էր գործադրվել։ Միջադեպի առնչությամբ հարուցվել էին առանձին քրեական վարույթներ՝ մեկը՝ ակտիվիստների գործողությունների, մյուսը՝ Չախոյանի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ։

2025 թվականի մայիսին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Մեսրոպ Մանուկյանին և Արթուր Չախոյանին մեղադրանք էր ներկայացվել խուլիգանության հոդվածով, իսկ մյուս անձանց, այդ թվում՝ Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ, քննություն էր իրականացվում բռնության դրվագով։

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում կրկին հիշել են այս քրեական գործի մասին, և քննարկվում է դրա ընթացքը։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Մեսրոպ Մանուկյանի հետ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում դատական գործընթացը։

Մանուկյանը մեզ փոխանցեց, որ քրեական գործն այս պահին դատարանում է, և ընթանում է դատաքննությունը՝ վկաների հարցաքննության փուլին են հասել։

Այսինքն՝ գործով դեռևս դատական քննություն է իրականացվում, սակայն վերջնական դատական ակտի մասին դեռ խոսք չկա։

Բայց, երբ նա դատապարտվեց, ապա կարժանանա Էդգար Ղազարյանի «ճակատագրին»՝ պատգամավորական մանդատից առաջիկայում կզրկվի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։