Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում Կիեւը
Ռուսական բանակը կրկին զանգվածային օդային հարվածներ է հասցնում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։
Ինչպես հայտնում է։BBC-ի արևելաեվրոպական բյուրոն, հարձակումները սկսվել են տեղական ժամանակով ժամը 04։44-ին և ընդգրկում են Կիևն ու Կիևի մարզը։
Հարվածներն իրականացվում են տարբեր տեսակի բալիստիկ և թևավոր հրթիռներով։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը որսացել են հրթիռների մի մասը։ Զոհերի եւ վիրավորների մասին դեռեւս հստակ տեղեկություններ չկան։