ԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխել
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) Հոնկոնգի ֆոնդային բորսայում տեղաբաշխել է 3 տարի մարման ժամկետով, 630 մլն չինական յուան ընդհանուր ծավալով ավագ չապահովված պարտատոմսեր։
Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը առաջարկը գերազանցել է ավելի քան 2,5 անգամ, իսկ արժեկտրոնային վերջնական տոկոսադրույքը կազմել է 3,9%։
Պարտատոմսերի թողարկումը ստացել է Ag վարկանիշը՝ Հոնկոնգի China Chengxin (Asia Pacific) Credit Ratings Company Limited (CCXAP) վարկանիշային գործակալության կողմից։