Թրամփը կարող է ծանր հարված հասցնել Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դադարեցնել Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը և ճնշում գործադրել SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի վրա՝ ստիպելով նրան անջատել Կիևի համար Starlink արբանյակային կապի համակարգը։ Այս մասին Politico-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի նախկին դիվանագետ Թիմ Ուիլեյզի-Ուիլսին։
Նրա խոսքով՝ Թրամփը կարող է նման քայլի դիմել, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շարունակի սադրել ամերիկացի առաջնորդին՝ հարվածներ հասցնելով ռուսական նավթավերամշակման գործարաններին։
Նախկին դիվանագետը նշել է, որ Զելենսկին հույս ունի, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո Սպիտակ տան ղեկավարի դիրքերը կթուլանան, սակայն թերագնահատում է վիրավորված Թրամփին:
Politico-ի եզրակացությամբ՝ ԱՄՆ-ի նկատմամբ Ուկրաինայի առաջնորդի ավելի կոշտ հռետորաբանությունը վկայում է նրա դժգոհության մասին, սակայն այդ դժգոհությունն արտահայտելով՝ Ուկրաինան մեծ ռիսկի է դիմում։